Նեապոլի վերաքննիչ դատարանը կալանքից ազատել է Նիկոլայ Մելնիչենկոյին` Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչմայի նախկին թիկնապահին:

Մելնիչենկոն ձերբակալվել էր օգոստոսի 3-ին Նեաօոլի օդանավակայանում, Ինտերպոլի ուկրաինական գրասենյակի միջնորդությամբ: Հայրենիքում նրան մեղադրում են պաշտոնական լիազորությունների չարաշահման եւ պետական գաղտնիք հրապարակելու մեջ:

Մելնիչենկոն բողոքարկել է իր հնարավոր արտաքսումը: Արդարադատության նախարարությունը պետք է գործով 10 օրվա ընթացքում որոշում կայացնի:

Մելնիչենկոյի անունը շոշափվել է 2000թ. տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործով, երբ սպանվել էր ընդդիմադիր լրագրող Գեորգի Գոնգաձեն: Մելնիչենկոն պնդում էր, որ Կուչման է հրամայել ոչնչացնել լրագրողին: