Օգոստոսի 14-ին արեւելյան  Կունար մարզում պակիստանցի զինվորականները կրակ են բացել աֆղանական սահմանային ոստիկանության միանգամից մի քանի հենակետերի վրա, մեկ ոստիկան զոհվել է, 5-ը` վիրավորվել:

Փաժվակի տվյալներով, աֆղանական սահմանապահների հետ միասին պակիստանցիների դեմ կռվում են մոտ 60 երիտասարդներ, որոնց արագ կարգով հավաքագրել են իշխանությունները եւ աֆղանական տարածքներում բնակվող  փուշտուն ցեղերի ղեկավարները:

Դանգամ շրջանային կենտրոնում օգոստոսի 14-ին հավաքվել են մոտ հիսուն առաջնորդներ, ղեկավարներ, ցեղային առաջնորդներ, որոնք իշխանություններից զենք ու  զինամթերք են խնդրում: Սակայն ոստիկանական ղեկավարությունը կարծում է, որ ՆԳՆ-ն  ի վիճակի է իր ուժերով  ագրեսորներին պատասխան հարված տալ: Իր հերթին Դանգամի ադմինիստրացիան հայտնում է, որ ոստիկաններն իրենց հերթին զենք ու զինամթերքի կարիք ունեն:

Պակիստանյան սահմանապահ ոստիկանության` աֆղանական Կունար, Նուրիստան, Նանգարխար  նահանգների վրա հարձակման, ինչպես նաեւ Պակիստանի տարածքից աֆղանական արեւելյան շրջանների հրթիռային եւ  հրետանային ռմբակոծությունների հետեւանքով   արդեն իսկ երկրի Պաշտպանության եւ Ներքին գործերի նախարարները պաշտոնանկ են արվել, որոնց օգոստոսի 4-ին խորհրադարանը մեղադրել է անգործունեության  մեջ եւ անվստահություն է հայտնել նրանց նկատմամբ: