Ամերիկյան հայտնի ռեժիսոր եւ դերասան Վուդի Ալենը սկսում է նոր ֆիլմի նկարահանումները: Կատակերգությունը դեռ անուն չունի, սակայն հայտնի է, որ նկարահանվելու են Ալեք Բոլդուինը, Քեյթ Բլանշետը, Լուիս Սի Քեյը, Մայքլ Էմերսոնը, Սալլի Հոուքինսն ու Պիտեր Սարսգաարդը:
Բուն նկարահանումները սկսվելու են օգոստոսին, եւ տեղի են ունենալու Նյու Յորքում ու Սան-Ֆրանցիսկոյում:
Ռեժիսորի նոր աշխատանքի մանրամասները ներկայացվելու են սեպտեմբերին Տորոնտոյի, եւ նոյեմբերին` Կալիֆոռնիայի կինոշուկաներում:




























