Ֆլորիդայում հայտնաբերել են ԱՄՆ տարածքում երբեւէ բնակվող ամենամեծ պիթոնը: Նրա երկարությունը 5,18 մետր է, քաշը` 74 կգ: Երբ օձին սպանել են, Էվերգլեյդս ազգային արգելոցի աշխատակիցները ուսումնասիրել են ներքին օրգանները: Նրա փորում 87 ձու են գտել, որ օձը դեռ չէր հասցրել դնել:

Հետազոտությունից հետո ահռելի պիթոնը ցուցադրվելեւ է Ֆլորիդայի Բնության պատմության թանգարանում:

Բիրմայան պիթոններին հայտնաբերել են 1979թ.: Ասիայում նրանց երկարությունը հասնում է մինչեւ 8 մետրի: Պիթոնները բերվել են Ֆլորիդա, որտեղ մեծ վտանգ են ներկայացնում բնության համար` ուտելով կզաքիսների, եղջերուների, աղվեսների, ամերիկյան ալիգատորների: