Բժիշկների անապատասխանատու վարքից տուժել են երկու ուկրաինուհիներ։ Դեմքի փոքրիկ անհարթությունները վերացնելու նպատակով պլաստիկ վիրաբուժական կենտրոնին դիմած ուկրաինուհիներին սխալմամբ ներարկել են վիրաբուժական գործիքներն արտահանող հեղուկը, ինչից հետո հաշված ժամերի ընթացքում նրանց ականջները նեկրոզի են ենթարկվել։ Կանայք այժմ մնացել են առանց ականջների, հետագայում նրանց մոտ գլխացավեր ու լսողության վատթարացում է առաջացել։
«Правда.Ру»-ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել 8 տարի առաջ Չերկասի քաղաքում։ Աղջիկները ամուսնությունից մի քանի օր առաջ դիմել են բժշկի։ Վիրաբույժը աղջիկներին զննել է, եւ յուրաքանչյուրից 100 դոլար գումար գանձել, սակայն վիրահատարանում բուժքույրը սխալ պրեպարատ է ներարկել։ Այժմ ներարկող բուժքույրն էլ հաշմանդամ է՝ անկողնային հիվանդ։
Ներկայումս կանայք փորձում են դատարանի միջոցով փոխհատուցում ստանալ առողջությանը պատճառած անվերականգնելի վնասի դիմաց։
Նշենք, որ մինչեւ օրս վիրահատությունը կատարած բժիշկը աշխատում է Չերկասիի կլինիկայում, իսկ հիվանդանոցի ղեկավարությունը հրաժարվում է մեկնաբանել իրողությունը։




























