Ամեն ինչը վիճակագրությամբ եւ թվերով ներկայացնելու վարպետ Forbes ամսագիրն այս անգամ հաշվել է սոցցանցերում աստղերի երկրպագուների թիվն ու կազմել վիճակագրություն։ Առաջին հորիզոնականում է 24-ամյա երգչուհի Ռիաննան։ Facebook-ում նրա էջն ունի 59 600 000 երկրպագու, իսկ Twitter-ում 23,8 մլն հետեւորդ։

Երկրորդ տեղում է Լեդի Գագան։ Facebook-ում նրա ֆաների թիվը կազմում է 53 մլն։ Դեռահասների կուռք դարձած YouTube-ի հերոս Ջասթին Բիբերը միայն հայրենի Դեթրոյթից Twitter-ում ունի 11.9 մլն ֆան, իսկ Facebook-ում նրանց թիվն անցնում է 60 մլն-ն։

Հայտնի երաժիշտներից վարկանիշային 10-յակում են հայտնվել նաեւ Էմինեմը, Քեթի Փերին, Շակիրան։ Տասնյակը եզրափակում է մեկ այլ դեռահաս աստղ՝ Սելենա Գոմեսը։