Եգիպտոսի նոր նախագահ Մուհամդ Մուրսին պաշտոնանկ է արել Եգիպտական բանակի գրեթե ողջ վերնախավին։ Աշխատանքից ազատվել են միանգամից ռազմածովային ուժերի հրամանատարը, ռազմաօդային ուժերի հրամանատարը եւ հակաօդային պաշտպանության հրամանատարը։

Եգիպտոսի ռազմաօդային ուժերի հրամանատար է նշանակվել Յունիրս Համեդ ալ-Մասրին, հակաօդայինի հրամանատար՝ Աբդելմունեմ Իբրահիմ Բայումին, իսկ ռազմածովայինի հրամանատար՝ Ուսամա Ահմեդալ-Գունդին։ Այս մասին տեղեկացնում է   «Российская газета»-ն։

Այսպիսով նախագահ Մուրսին փաստորեն պաշտոնանկ արեց գրեթե բոլոր զինվորականներին, ովքեր Եգիպտոսի անցումային կառավարության անդամ էին։ Անցումային կառավարությունը գործել է 2011 թ մարտից մինչեւ Մուրսիի նախագահ դառնալը։