Սիրիայի իշխանությունները հավանություն են տվել ալժիրցի դիվանագետ Լահդար Բրահիմիի թեկնածությանը Սիրիայում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչի պաշտոնին։ «Росбалт»-ի փոխանցմամբ, այս մասին տեղեկացրել է Սիրիայի արտգործնախարարությունը։
«Սիրիայի իշխանությունը աջակցում է Բրահիմիի նշանակմանը եւ հուսով է, որ այն կնպաստի Քոֆի Անանի վեց կետերից բաղկացած խաղաղության հաստատման ծրագրին, եւ Սիրիայում ՄԱԿ-ի առաքելության կարեւոր աշխատանքին, որն այժմ գլխավորում է սենեգալցի գեներալ Բաբաքր Գայը»,-նշել է աղբյուրը։
Նշենք, որ նախկինում այս Սիրիայում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ էր ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը։




























