Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Ռուսաստանի տարածաշրջանների ղեկավարներին կոչ է արել հիշել դաշնային կառուցվածքի մասին եւ մտածել երկրում միջազգային հարաբերությունների բարելավման մասին։ «Ես Ալեքսանդր Տկաչովին միշտ համարել եմ փորձառու նահանգապետ եւ քաղաքական գործիչ։ Նա տարիներ ի վեր ղեկավարում է ամենակարեւոր տնտեսական, քաղաքական եւ սոցիալական երկրամասերից մեկը։ Կուբանը օլիմպիադայի տիրուհին է։ Բնականաբար, նման շրջան ղեկավարելը բարդ գործ է։ Բայց Ա. Տկոչովը կարողանում է բազմամիլիարդանոց ներդրումներ ներգրավել, զարգացնել երկրամասը։ Անկեղծ ասած, որոշ տնտեսական խնդիրներ լուծելիս ես փորձում էի նրանից օրինակ վերցնել»,- նշված է Կադիրովի հայտարարության մեջ։

«Ովքեր են տարիներ շարունակ կառուցում հարյուրավոր օլիմպիական օբյեկտները, ով դրանցով կզբաղվի Օլիմպիադայից հետո, եթե Ռուսաստանի քաղաքացիներին բաժանել կովկասցիների եւ կազակների, մերոնքականների ու օտարների»,- նշել է նա։

Չեչնիայի ղեկավարի կարծիքով, «ավելի արտառոց են, եւ հնարավոր է ավելորդ են հնչում Տկաչովի՝ ոմանց չթողնելու մուտք գործել, ոմանց էլ վտարելու մասին խոսքերը»։

ВЗГЛЯД-ի փոխանցմամբ՝ Կադիրովը չի բացառում, որ «ազգային հարաբերությունների նկատմամբ նման մոտեցումը, եթե նման հարց գոյություն էլ ունի, հակասում է դաշնային պոտության շահերին»։

Չեչնիայի ղեկավարը հիշեցրել է, որ «երկրում կան անվտանգության ապահովման ծառայություններ։ Դրանք են Ներքին գործերի նախարարությունը, Դաշնային անվտանգության ծառայությունը եւ այլ գերատեսչություններ։ Իսկ քաղաքացիականները, ինչպես էլ որ նրանց անվանեն չեն կարող փոխարինել նշված համակարգերը»։