Սիրիական Հոմս քաղաքում ապստամբներն առեւանգել են իրանական «Ալ Ալամ» հեռուստաընկերության լրագրող Ահմադ Սոտուֆին:
Ինչպես նշվում է հեռուստաընկերության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ, հեռուստալրագրողն առեւանգվել է «զինված ահաբեկիչների խմբի կողմից», տեղեկացնում է «Ռոսբալտը»:
Ինչպես ավելի վաղ հողորդել էր NEWS.am-ը, Սիրիայում օրերս սպանվել էր նաեւ պետական ՍԱՆԱ գործակալության լրագրող Ալի Աբասը:




























