«Apple» ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի Կոլիֆոռնիայում գտնվող տունը կողոպտել են: Չարագործը տարել է 60 հազ. դոլարի համակարգչային տեխնիկա, ինչպես նաեւ անձնական իրեր:
Պարբերականի տվյալներով կասկածյալը` 35-ամյա Քարիմ Մաքֆարլին արդեն ձերբակալված է: Գործով դատական լսումները կմեկնարկեն օգոստոսի 20-ին: Սանտա Կլարայի շրջանը դատախազ Թոմ Ֆլեթերին ասել է, թե Մակֆարլին չի իմացել, որ իր կողոպտած տունը պատկանել է Ջոբսին, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























