Ամերիկայի հայ ազգային կոմիտեն կրկին կոչ է անում Կոնգրեսին եւ Պետքարտուղարությանը օգնել սիրիահայերին:

«Ամերիկահայերը ողջունում են Սիրիայի հայերի եւ այլ ազգային փոքրամասնությունների մասին հագածությունը եւ պաշտպանում են նրանց անվատանգության ապահովման կոչերը»,- NEWS.am-ին ասաց կոմիտեի տնօրեն Արամ Համբարյանը: Նրա խոսքով` կոմիտեն պաշտպանում է կոնգրեսական Գասա Բիլիրակիսի նախաձեռնությունը, ով պնդում է, թե ԱՄՆ-ն պետք է լրջորեն զբաղվի այն խնդիրներով, որոնց հետ բախվում են սիրիահայերը: «Ես մշտապես աջակցել եմ հայերին, եղել եմ Ներկայացուցիչների պալատում Ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի համահեղինակներից: Ես ինքս ծագումով հույն եմ եւ հրաշալի հասկանում են, թե ինչ դժվարությունների միջով են անցել այդ մարդիկ: Ես ցանկանում եմ պաշտպանել բոլոր կրոնական փոքրամասնություններին: Դա իմ պարտքն է որպես Ներկայացուցիչների պալատի անդամ»,- նշել է Բիլիրակիսը:

Համբարյանը հայտարարեց, որ Ամերիկայի հայ ազգային կոմիտեն շարունակում է աշխատանքները Կոնգրեսի հետ` այդ առաջարկությունները իրականացնելու եւ Պետքարտուղարության վրա ազդելու ուղղությամբ` Սիրիայի քրիեստոնեական համայնքներին, եւ հատկապես հայ համայքնին, առաջնահերթ օգնություն ցուցաբերելու համար: