Աֆղանստանի հարավ-արեւմտյան Նիմրուզ նահանգում, որը սահմանակից է Իրանին, այսօրվա տեղի ունեցած պայթյունների արդյունքում 36 մարդ է զոհվել, եւս 80-ը վիրավորվել է:
Ինչպես հաղորդում է BBC-ին, նախնական տվյալներով, պայթյունները կատարվել են մահապարտ ահաբեկիչների կողմից: Աֆղանստանի իշխանությունների կարծիքով` պայթյունի զոհերի թիվը կարող է աճել:
Նշենք, որ դեռեւս ոչ ոք պայթյունների պատասխանատվությունը չի ստանձնել:




























