Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալա բեն Աբդել Ազիզ ալ-Սաուդը, օգոստոսի 14-ին Մեքքայում, բացելով Իսլամական կազմակերոպությունների համագործակցության արտակարգ գագաթաժողովը, կոչ է արել իսլամական աշխարհին հաղթահարել անհամաձայնությունները եւ մուսուլմանական հոսանքների միջեւ ստեղծել Երկխոսությունների կենտրոն:
«Իսլամ ժողովուրդը այսօր ապրում է անհամաձայնությունների եւ պառակտումների ժամանակաշրջան, որի արդյունք է դառնում արյունահեղությունները, որոնք մի շարք մուսուլմանական եկրներում տեղի են ունենում այս սուրբ ամսվա ընթացքում… Առաջարկում եմ ստեղծել տարբեր մուսուլմանական հոսանքների միջեւ Երկխոսության կենրոն, որպեսզի համընդհանուր համաձայնության հասնենք»,-հայտնել է սաուդյան միապետը, ում խոսքերը փոխանցում է ՌԻԱ Նովաստին:
Միապետի խոսքով, Մեքքայի գագթաժողովը «կօգնի միավորել մուսուլմանների շարքերը»: «Իսլամը այսօր իր պատմության ամենադժվար ժամանակներն է ապրում»,-հայտարարել է Ա.Ազիզը: Նման իրավիճակում այն չի հայտնվել անգամ առաջին համաշխարհայինի տարիներին.»: Ա.Ազիզը առավել կարեւոր հարցերի շարքում ընդգծել է սիրիական, պաղեստինյան, Մալիի եւ Մյանմանի հարցերը, փոխանցում է ՌԲԿ` վկայակոչելով Al-Arabiya հեռուստաընկերությանը:
Նախօրեին Իսլամական կազմակերպությունների համագործակցության ԱԳՆ-ի ղեկավարները համաձայնվել են դադարեցնել Սիրիայի անդամակցությունը այդ կազմակերպությանը: Նման որոշման դեմ է հանդես եկել Իրանը: Սպասվում է, որ ԻԿՀ-ից Սիրիայի պաշտոնական հեռացումը տեղի կունենա Մեքքայում տեղի ունեցող պետղեկավարների գագաթնաժողովի ժամանակ: Պաշտոնական Դամասկոսի ներկայացուցիչները, ինչպես նաեւ Սիրիական ընդդիմադիրները չեն հրավիրվել Մեքքայի հանդիպմանը:
Գագաթաժողովի 56 մասնակիցներից 40-ը երկրների առաջին եւ երկրորդ դեմքեր են, որոնց թվում է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսին, Հորդանանի թագավոր Աբդալա II-ը, Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը, Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին եւ այլն:
Իսլամական համագործակցությունների կազմակերպությունը ստեղծվել է 1969 թ-ին` սոցիալական, քաղաքական եւ տնտեսական ոլորտներում իսլամական համերաշխություն ապահովելու համար: Նրա կազմի մեջ մտնում են 57 երկիր: Ռուսաստանը հանդես է գալիս դիտորդի դերում:




























