Բրիտանական Standard Chartered-ը 340 միլիոն դոլարի չափով տուգանք է վճարել իրանական ընկերությունների հետ անօրինական համագործակցության պատճառով:
Տուգանքի վճարումը համաձայնագրի կետերից մեկն է, որը կնքվել է Standard Chartered-ի ղեկավարության եւ Նյու Յորք նահանգի ֆինանսական բաժնի միջեւ, որը բանկին մեղադրել է ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների խախտման մեջ: Ձեռք բերած համաձայնագրի շրջանակներում, որը թույլ է տվել բանկին խուսափել դատական վարույթներից, Standard Chartered-ը նաեւ պարտավոր է իր նյույորքյան ենթաբաժին թույլ տալ դիտորդի մուտքը: Բացի այդ, բանկը ներքին ստուգումներ է անցկացնելու, որպեսզի պարզի, թե արդյոք իր գործունեությամբ չի խախտում ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ կիրառվող ֆինանսական պատժամիջոցները, գրում է «Լենտա.ru»-ն` վկայակոչելով AFP-ին:
Օգոստոսի սկզբին Նյու Յորք նահանգի ֆինանսական բաժինը հայտարարել է, որ բրիտանական Standard Chartered բանկը կասկածվում է հաշվետվության կեղծարարության մեջ, որի նպատակն է թաքցնել իրանական գործակալների հետ գործողությունները: Կարգավորիչների տարբերակով` բանկի ամերիկյան ենթաբաժնի միջոցով 2001 թ-ից իրականացվել են մոտ 60 նման գործարքներ` 250 միլիարդ դոլար ընդհանուր գումարով, որը Standard Chartered-ին բերել է «հարյուրավոր միլիոնների» շահույթ:
Այն բանից հետո, երբ հայտնի է դարձել Standard Chartered բանկի նկատմամբ կարգավորիչների կողմից ֆինանասական պահանջների ներկայացման մասին, բանկի բաժնետոմսերի գները ընկել են 15 տոկոսով:



























