ԱՄՆ-ում Սիրիայի նախկին վարչապետ Ռիադ Հիջաբի վրայից հանել են պատժամիջոցները: Այս մասին լրատվամիջոցների հետ ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտնել է պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Վիկտորիա Նուլանդը:

Նրա խոսքով, Հիջաբից պատժամիջոցների հանումը նշանակում է, որ նա վարչապետի պաշտոնում իր գործունեության համար պատիժ չի կրի: Իսկ նրա պատասխանատվության աստիճանը պետք է որոշի սիրիացի ժողովուրդը: «Պատժամիջոցների հանումը միայն նշանակում է, որ նա այլեւս Ասադի ռեժիմի մաս չի կազմում»,-հայտնել է նա:

Այն դեպքում, եթե Ասադը ինքնակամ հրաժարվի իր պաշտոնից, արդյոք նրանից էլ կհանվեն պատժամիջոցները, այս մասին Նուլանդը չի հայտնել, գրում է «Ուտրո.ru»-ն:

Սիրիական իշխանությունների հայտարարության համաձայն` Հիջաբը ազատվել էր պաշտոնից, ինչից հետո փախել էր երկրից: Մինչդեռ   ինքը` նախկին վարչապետը վստահեցնում է, որ ինքը իր ցանկությամբ է ազատվել իր պաշտոնից, քանի որ «Ասադի կոռուպացված ռեժիմի հետ» ընդհանուր ոչինչ չի ցանկանում ունենալ: Օգոստոսի 6-ին նախկին վարչապետը փախել է Հորդանան: