Եթե Ռուսաստանը եւ Չինաստանը չաջակցեն սիրիական հակամարտության կարգավորման ամերիկյան տարբերակը, ապա Միացյալ Նահանգները եւ իր կողմնակիցները կգտնեն Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադից ազատվելու այլ տարբերակ: Այս մասին Պենտագոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ-ի Պաշտպանության բաժին ղեկավար Լեոն Պանետան:
«Մենք հուսով ենք, որ Ռուսաստանը եւ Չինաստանը կփոխեն իրենց դիրքորոշումները եւ կօգնեն մեզ: Բայց եթե անգամ ոչ, ապա ես վստահ եմ, որ միջազգային հանրությունը ունակ կլինի ճնշում գործադրել սիրիական ռեժիմի վրա»,-հայտնել է Լեոն Պանետան:
Վկայակոչելով ՍԱՆԱ-ին` «Վեստի.ru»-ն հաղորդում է, որ օգոստոսի 14-ին սիրիական Հալեպի փողոցներում շարունակվել են դաժան մարտերը կառավարական բանակի եւ ընդդիմադիրների զինյալների միջեւ: Բախման արդյունքում ոչնչացվել են տասնյակ զինյալներ:




























