Ռուսստանում  առաջիկայում կարող է հաստատվել նախագահին կից ազգությունների գործով լիազորի պաշտոն:  Մինչեւ տարեվերջ կընդունվի ազգությունների հարցերով զբաղվող օմբուդսմենի պաշտոնը սահմանող որոշում:

Այդ պաշտոնին հավակնողների շարքում է ազգային մշակույթի հարցերով նախագահի խորհրդական Վլադիմիր Տոլստոյը, ինչպես նաեւ Պետդումայի պատգամավոր Գաջիմեդ Սաֆարալիեւը:

«Իզվեստիային» տված հարցազրույցում Պետդումայի ազգությունների հարցերով կոմիտեի ղեկավար Սաֆարալիեւը հայտարարել է, որ  նրան հայտնի է օմբուդսմենի պաշտոնը սահմանող որոշման մասին: Միաժամանակ Սաֆարալիեւը հայտարարել է, որ եթե նրան առաջարկեն այդ պաշտոնը, ապա նա կհրաժարվի, սակայն պատրաստ է խորհուրդներով օգնել ազգությունների գործերով լիզորին: