ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները Իրանին մեղադրել են Սիրիայում Ասադի ռեժիմի աջակցության եւ նրա կողմնակիցներին ռազմական պատրաստվածություն ցուցաբերելու մեջ:
Պենտագոնի ներկայացուցչի խոսքով, Իրանում մարզվող պարտիզանական ուժերը Սիրիայի կառավարության կողմից օգտագործվում են բանակի աջակցության համար, հայտնում է ՌԲԿ-ն` վկայակոչելով Associated Press-ին:
«Ներկայումս Սիրիայի զինված ուժերը դժվարություններ են կրում` մատակարարման եւ մարտական ոգու հետ կապված: Երկարատեւ ռազմական գործողությունները անդրադարձել են նրանց մարտունակության վրա: Այդ պատճառով ռեժիմը օգտագործում է պարտիզանական ուժեր` հիմնականում մուսուլման շիաներից կազմված, որպես օգնական ուժ»,-լրագրողներին բացատրել է գեներալ Մարտին Դեմպսին:
«Մենք կարծում ենք, որ Իրանը ճիշտ որոշում չի կայացրել` սիրիական ռեժիմին օգնություն ցուցաբերելով»,-նշել է պաշտպանության նախարար Լեոն Պանետան:




























