Բրիտանական BBC կորպորացիայի տնօրեն Մարկ Թոմփսոնը նշանակվել է ամերիկյան մեդիահոլդինգի` New York Times company-ի ղեկավար: Նա կսկսի պաշտոնավարել նոյեբերից:

Տնօրենների խորհուրդը կարծում է, որ Թոմփսոնի փորձը եւ BBC-ում ունեցած ձեռքբերումները  նրան  իդեալական թեկնածու են դարձնում ընկերության ղեկավարման համար այն ժամանակամիջոցում, երբ ընկերությունը իր ողջ  ուշադրությունը փորձում է կենտրոնացնել բիզնեսի էլեկտրոնային ձեւաչափի խորացման ոլորտում: Այս մասին ասվում է New York Times company-ի կառավարման նախագահ Արթուր Սուլցբերգերի տարածած հայտարարության մեջ:

Թոմփսոնը BBC-ն ղեկավարել է 2004 թ-ից: Այն մասին, որ BBC-ին նոր գլխավոր տնօրեն է փնտրում, հայտնի է դարձել դեռեւս հունվարին: Թոմպսոնին BBC-ի գլխավոր տնօրենի պաշտոնում կփոխարինի BBC Վիժնի ներկա ղեկավար Ջորջ Էնթուիլսը: Նա կսկսի պաշտոնավարել սեպտեմբերի 17-ից, հայտնում է «Ռուսաստանի ձայնը»: