Օգոստոսի 14-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Կենտրոնականի բաժնի ծառայողները Կոմիտասի պողոտայի թիվ 42 շենքի մոտից, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 30-ամյա Ալեն Ս.-ին, իսկ Մովսես Խորենացու եւ Վ. Սարգսյան փողոցների խաչմերուկից` 22-ամյա Գագիկ Բ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նրանք օգոստոսի 11-ին, ժամը 01.30-ին, Մովսես Խորենացու եւ Զաքյան փողոցների խաչմերուկում ծեծի են ենթարկել Բելառուսի Հանրապետության մի քաղաքացու եւ հափշտակել նրա բջջային հեռախոսն ու ոսկյա շղթան:
Կատարվում է նախաքննություն:




























