Օգոստոսի 14-ին, ժամը 16.20-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության եւ Մալաթիայի բաժնի ծառայողները Նորագավիթ թաղամասից բերման են ենթարկել 21-ամյա Սուրիկ Խ.-ին, որը օգոստոսի 9-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի  2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով` իրացնելու նպատակով խոշոր չափերով թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե օգոստոսի 14-ին, ժամը 13.10-ին, ոստիկանության Մեծամորի բաժնի  ծառայողները  բերման են ենթարկել 39-ամյա Համայակ  Ի.-ին, որը օգոստոսի 8-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:

Օգոստոսի 15-ին, ժամը  03.50-ին, ոստիկանության ծառայողները Բագրատաշենի մաքսային անցակետից բերման են ենթարկել 45-ամյա  Արամայիս  Ե.-ին, որը 2011 թ. դեկտեմբերի 29-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր,տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեղադրանքով: