Օգոստոսի 14-ին, ժամը 11.50-ի սահմաններում, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Մեղրի ճանապարհի 123-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 60-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ վարորդը եղել է անսթափ վիճակում:
Կատարվում է քննություն:




























