Սեյսմիկ ռիսկերի ոչ ճիշտ հաշվարկը  կարող է Հայաստանին փլուզման վտանգի առաջ կանգնեցնել: Այս մասին օգոստոսի 15-ին Երեւանում կայացած ասուլիսի ժամանակ հայտնել է սեյսմոլոգ Վլադիմիր Բալասանյանը:

«Նախկինում այս խնդրին լուրջ էին վերաբերում, այն  նման վերաբերմունքի է արժանի նաեւ այսօր: Եթե մենք չսկսենք լրջորեն զբաղվել դրանով, կարող ենք փլուզման վտանգի առաջ կանգնել»,-հայտնել է Վ. Բալասանյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը, վկայակոչելով Հայաստանի ԱԻՆ-ի մամուլի ծառայությանը, հայտնել է, որ օգոստոսի 11-ին ժամը 16:23-ին գրանցվել է 6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը տեղի է ունեցել Իրանի տարածքում:

Նախկինում Հայաստանում, հիշեցրել է Բալասանյանը, շինընկերություններից մեկը իրականացնում էր վթարային շենքերի  ամրացման աշխատանքներ, սակայն ոչ բավարար ֆինանսավորման պատճառով աշխատանքները դադարեցվել են: