«Պրոտոն-M» հրթիռակրի անհաջող մեկնարկից հետո «Բրիզ-M» արագացուցիչ բլոկը, որը երկու արբանյակների  հետ գնտվում է անհայտ  ուղեծրում ամեն րոպե կարող է պայթել: Այս մասին ասվում է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Տիեզերական ուսումնասիրությունների ինստիտուտի հայտարարության մեջ:

«Արագացուցիչ բլոկը մինչեւ վերջ չի կատարել թռիչքի ծրագիրը, այդ պատճառով նրանում մնացել են նախնական 20 տոննա վառելիքի կեսը: Դժվար է ասել, թե ինչի կհանգեցնի այն, բայց չի բացառվում, որ արեւի ճառագայթներից տաքանալով` վառելանյութը կարող է պայթել».-հայտնել է ՌԳԱ-ի Տիեզերական ուսումնասիրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նաթան Էյսմոնթը:

Գիտնականը պարզել է, որ արագացուցիչ բլոկի նորմալ աշխատանքի դեպքում նրանից պետք է հոսեր վառելիքի մնացորդները, սակայն վթարից հետո այն տեղի չի ունեցել: Այս դեպքում արագացուցիչ բլոկի հետ կարող է տեղի ունենալ հնարավոր ամեն բան, հայտնում է «Դնի.ru»-ն: