Մեքսիկայի հյուսիսում գտնվող Մոնտերեյ քաղաքի ակումբում զինված խմբավորման կողմից տեղի ունեցած հրաձգության արդյունքում 9 մարդ է սպանվել:
Հետաքննությունը հայտնել է, որ քննում է կատարվածի պատճառները` ուշադրություն հրավիրելով քաղաքում տիրող բռնության ալիքի վրա, որը կապված է իրար դեմ հակամարտող երկու խոշոր թմրակարտելի` «Զետաս»-ի եւ «Գոլֆո»-ի հետ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Հայտնի է դարձել նաեւ, որ ԱՄՆ-ի սահմանին կից Ռեյնոսա քաղաքում, ոստիկանների հետ փոխհրաձգության ադյունքում սպանվել է 4 գրոհային:




























