Անցյալ գիշերը Հալեպի համար հանգիստ է եղել, այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է  Հալեպի հայ համայնքի աղբյուրը:

Նրա խոսքով, քաղաքի հայկական թաղամասերում իրավիճակը, քիչ, թե շատ, հանգիստ է, խանութները աշխատում են, սննդի ու ջրի պակաս չկա: Էլեկտրականությունը դադարներով  է մատակարարվում, վատ վիճակում է հաղորդակցության միջոցները` ինտերնետ եւ բջջային կապ գրեթե չկա: Մարդիկ մեծամասամբ նստած են տանը:«Իրավիճակը այլ թաղամասերում ավելի վատ է»,-նշել է աղբյուրը:

Պատասխանելով Դամասկոսի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո տիրող  իրավիճակին` աղբյուրը հայտնել է, որ տեղեկատվություն կա բազմաթիվ զոհերի մասին: «Սակայն պայթյունի իրականացման վերաբերյալ կա երկու  տարբերակ. Որոշների տվյալներով պայթյունը տեղի է ունեցել պաշտպանության նախարարության տարածքում», -նշել է աղբյուրը:

Սիրիայում բնակվում է մոտ 50-60 հազար հայ: վերջին ժամանակներս, երկրում տիրող իրավիճակի սրացման պատճառով մի քանի հազար սիրիահայեր ժամանել են Հայաստան: Շատերը Հայստան են ժամանել մի քանի շաբաթի հույսով, սակայն մնացել են երկրում` չցանկանալով վերադառնալ Սիրիա, սակայն միեւնույն ժամանակ Հայստանում զրկված են եկամուտի աղբյուրից: Բացի այդ արդեն առաջ է եկել սիրիացի երեխաների` դպրոցներում ուսուցման հարցը: