ԱՄՆ-ը Խաղաղ օվկիանոսի վրա Waverider հիպերձայնային ռեակտիվ ինքնաթիռ է փորձարկել: Դրա արագությունը կարող է գերազանցել ձայնի արագությունը վեց անգամ եւ հասնել ժամում 7 հազար կմ-ի:

Այսպես, Նյու Յորքից Լոնդոն այն կարող է թռչել ընդամենը մեկ ժամում, իսկ Նյու Յորքից Սիդնեյ` 2,5 ժամում: Այժմ սովորական ինքնաթիռի թռիչքը Նյու Յորքի եւ Լոնդոնի միջեւ կազմում է մոտ 7 ժամ, հայտնում է NEWSru.com-ը:

Թերեւս, ուղեւորները դեռ պատրանքներ չպետք է ունենան: Փորձարկումների հիմնական նպատակն է մշակել մեծ արագությամբ մարտական հրթիռներ: X-51A WaveRider անվանումով սարքը արձակվել է B-52 ռմբակոծիչից: Զինվորականները դեռ չեն հայտնում փորձարկումների արդյունքների մասին: