Ռուսաստանի Իրկուտսկի մարզում Մեծ Հայրենական պատերազմի տարեց մասնակիցը կրակել է հարեւանին ատրճանակ-գրիչից:
Քննչական կոմիտեի տվյալներով, այգեգործական շրջաններից մեկում 83-ամյա վետերանը վիճել է հարեւանի հետ ավտոտնակի ճանապարհի շուրջ: Վեճի արդյունքում նա կրակել է մեկլիցքանի գրիչից: Միջադեպից հետո թոշակառուն մեքենայով փախուստի է դիմել:
Քննության տվյալներով, նա կարող էր այդ զենն ունենալ` աշխատելով պաշտպանական ձեռնարկություններից մեկում:
Թոշակառուի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը:




























