Հինգ երեխաների մայրը իր վեցերորդ երեխային նետել է պատուհանից, հասկանալով, որ չի կարողանա կերակրել նրան: Քննության վարկածով, Ելենա Վենկովան որոշել է ազատվել երեխայից, երբ նրան լքել է նորածնի հայրը:
Թաթարստանի բնակչուհին հիվանդանոց է տեղափոխվել այն բանից հետո, երբ ընդունել է դեղի մեծ չափաբաժին, որի պատճառով կինը իրեն վատ է զգացել: Հիվանդանոց տեղփոխվելուց հետո կինը ապահով ծննդաբերել է:
Բայց հազիվ էր երեխան հայտնվել մոր ձեռքերում, նա կանգնել է տեղը, բացել է պատուհանը եւ դուրս է նետել երեխային: Երեխան ստացած վնասվածքներից տեղում մահացել է, հայտնում է LifeNews-ը:
Ներկայումս տարվում են քննչական գործողություններ` ապացույցների հավաքագրման ու հետազոտման համար: Նախնական տվյալներով` դժբախտ պատահարի պատճառ է դարձել բազմազավակ ընտանիքում ֆինանսների բացակայությունը. մայրը ծայրահեղ քիչ էր վաստակում, եւ երեխաները ապրում են թերսնված վիճակում:




























