Twitter միկրոբլոգների նշանավոր ծառայության համահեղինակներ Էվան Ուիլյամսը եւ Բիզ Սթոուն ստեղծել են Medium ինտերնետ-ծառայությունը` որպես  տարաբնույթ օգտատիրական պարունակության հրապարակման հարթակ:

Medium-ից օգտվողները կարող են հրապարակել տեքստային հաղորդագրություններ  կամ տեսողական պարունակություններ`կապելով համապատասխան թեմայի հետ: Այսպիսով, ծառայության մեջ կհավաքագրվեն թեմատիկ հայտարարությունների հավաքածուներ, որոնցում օգտատերերը կկիսվեն իրենց ճանապարհորդական լուսանկարներով, ձեռքբերումներով, մանկական հիշողություններով եւ այլն:

Medium-ի յուրաքանչյուր հաղորդագրություն (medium.com) ունի իր գնահատման չափանիշը, որը հիմնվում է օգտատերերի գնահատականների հիման վրա: Մինչդեռ հավաքածուների հաղորդագրությունները կարելի է  տեսակավորել ըստ գնահատականների եւ ավելացման ժամանակաշրջանի, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հրապարակման նման ձեւը հնարավորություն է տալիս հեռանալ ավնադական «Ընկերներից» եւ «բաժանորդներից»: Օգտատերերը տեսնում են իրենց հետաքրքրող թեմաները` ծառայության ցանկացած մասնակցի կողմից, ինչի արդյունքում  յուրաքանչյուր օգտատեր կարող է գտնել իր հանդիսատեսին: