Հասարակական Կարծիքի Հիմնադրամի (ՀԿՀ) հարցման արդյունքները վկայում են, որ ռուսաստանցիների մեկ երրորդը կարծում է, որ լրատվամիջոցներով պետք է նշվի հանցագործների ազգությունը, իսկ նույնքան հարցվածներ էլ դեմ են այդ մոտեցմանը:
Լրատվամիջոցներով հանցագործների ազգությունը նշելու կարծիքը կիսվել է. 31 տոկոս ռուսաստանցիներ կարծում են, որ պետք է նշել ազգությունը` որպես գլխավոր փաստ բերելով ինքնապաշտպանության վարկածը: 35 տոկոսը կարծում է, որ պետք չէ նման բան անել, քանի որ դա կարող է ազգամիջյան հարաբերությունների սրացման պատճառ դառնալ:
Նրանք կարծում են, որ հանցագործներ կան բոլոր ազգությունների մեջ: Մյուսները կարծում են, որ որոշ ազգությունների ներկայացուցիչներ ամենաշատն են հանցագործությունների դիմում:
Այն հարցին, թե որ ազգության ներկայացուցիչներն են ամենաշատը հանցանք գործում, տրվել է հետեւայլ պատասխանը.կովկասցիները`12 տոկոս, միջին ասիացիները` 5 տոկոս, տաջիկները, չեչենները, գնչուները, ուզբեկները, դաղստանցիները` 2 տոկոս, ադրբեջանցիները, հայերը եւ վրացիները` 1 տոկոս, այլ ազգություններ (ուկրաինացիներ, թուրքմեններ, ռուսներ եւ այլն)` 2 տոկոս, եկվորները, ներգաղթյալները` 4 տոկոս, դժվարանում են պատասխանել, պատասխան չկա` 4 տոկոս:




























