Հայաստանը զբաղեցրել է 79-րդ տեղը առողջ երկրների վարկանիշում, որ հրապարակել է ամերիկյան Bloomberg գործակալությունը:
Ամենաառողջ երկրներին պարզելու համար Bloomberg-ը մշակել է միավորներ` գնահատելու առողջության ռիսկերն այս կամ այն երկրում:
Հայաստանը հավաքել է 51,01 միավոր եւ 79-րդ տեղը կիսում է Լիտվայի հետ: Վրաստանը 71-րդ տեղում է, Ադրբեջանը` 87-րդ, Թուրքիան` 44-րդ, եւ Իրանը 76-րդ:
Ամենաառողջ երկիրը, ըստ վարկանիշի, Սինգապուրն է:




























