Սաուդյան Արաբիան առարկություններ է առաջադրել համացանցում.gay դոմեյն ստեղծելու դեմ: Թագավորության հաղորդակցությունների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների հանձնաժողովը հայտարարել է, որ նման որոշումը վիրավորական կլիներ մի քանի երկրների եւ մշակույթների համար: Այն պաշտոնական առարկություն է ուղարկել  ICANN կազմակերպություն, որը պատասխանատու է դոմեների նոր հասցեների ստեղծման համար, հայտնում է BBC ռուսական ծառայությունը:

Ընդ որում, Սաուդյան Արաբիան դեմ է արտահայտվում նաեւ  .poker եւ .vodka. դոմեյների դեմ:

Առարկությունների ցուցակում ներառված են հետեւյալ դոմենների պոստֆիքսները`

 .sex- այն հիմնավորմամբ, որ այդ հասցեն կհանգեցնի համացանցում պորռնո նյութերի տարածմանը:

.virgin, .sucks, .dating и .baby –այն հիմնավորմամբ, որ դրանք նույնպես կարող են օգտագործվել պորռնոնյութերի տարածման համար:

.tattoo – այն հիմնավորմամբ, որ դաջվածքները հակասում են այնպիսի կրոններին, ինչպիսին են իսլամն ու հուդայականությունը:

 .wine եւи .vodka- այն հիմնավորմամբ, որ դրանք կարող են գովազդել ոգելից խմիչքների գործածում:

 Africamagic-այն հիմնավորմամբ, որ այդ հասցեն «ասոցացվում է սեւ մոգության հետ եւ այդ պատճառով կարող է համարվել վիրավորական»:

ICANN-ը շարունակելու է մեկնաբանություններ եւ առաջարկներ ընդունել մինչեւ սեպտեմբերի 26-ը: