Հնդկաստանը նախատեսում է 2013 թվականի նոյեմբերին Մարս ուղարկել տիեզերական սարք: Այդ մասին հայտնել է Հնդկաստանի  վարչապետ Մանմոխան Սինգհը` օգոստոսի 15-ին ելույթ ունենալով երկրի անկախության 65-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ:

Նախագծի արժեքը 82 մլն դոլար է, հայտնում է utro.ru-ն: Սինգհը նաեւ ընդգծել է, որ անհրաժեշտ է կտրուկ արագացնել երկրի տնտեսական աճը: Ըստ վարչապետի, եթե դա չդառնա իրողություն, ապա անհնար կլինի ստանալ նոր ներդրումներ, բարելավել բյուջեի հաշվեկշիռը եւ ապահովել էներգետիկ անվտանգությունը, ինչը, ընդհանուր առմամբ, կվտանգի ազգային անվտանգությունը: