Ռուսասատնի հայերի միության (ՌՀՄ) Ադիգեյի հանրապետական բաժանմունքի անդամների  ու հայ հասարակայնության ներկայացուցիչները դիմել են ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանին` խնդրելով աջակցել հակամարտության լուծմանը: Հակամարտությունը հայ հասարակայնության զգալի մասի եւ  ՌՀՄ Ադիգեյայի տարածաշրջանային ստորաբաժանման  նախագահ Պառնակ Կուկուլյանին: Հակամարտության պատճառ է դարձել 2011թ. մայիսի 14-ին կայացած ժողովը:

Հիշեցնենք, որ այդ օրը կայացել էր ՌՀՄ Ադիգեյի տարածաշրջանային կառույցի ղեկավարի ընտրությունները:  Այդ պաշտոնին էր ընտրվել Վարդան Զեյթունյանը, ով նաեւ նախնական «հավանություն» էր ստացել Մոսկվայում:

Սակայն տարածաշրջանային կառույցի նախկին ղեկավար Պառնակ Կուկուլյանը  եւ մի շարք անդամներ չեն ընդունել ընտրությունների արդյունքները: Կառույցի ներսում սկսվել էին պառակտումները, որի արդյունքում Ադիգեյայում եւս մեկ հայկական կազմակերպություն էր ստեղծվել` «Միասին» ընկերությունը, որի ղեկավարը Արարատ Սրմիկյանն է:

Ինչպես նշում է Արա Աբրահամյանին ուղղված նամակում նշվում է, որ խորհրդի անդամների միջեւ պառակտումները եւ դատական գործընթացը Կուկուլյանի գործունեության արդյունքում է:

Ադիգեյի հայերը վստահ են, որ լարվածություն ու հակամարտությունը կարող է հանգեցնել ՌՀՄ տարածաշրջանային կառույցի լիակատար պառակտմանը: