Գերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է չորս մարդու, ովքեր կասկածվում են Իրանին` ծանր ջրում միջուկային ռեակտորների կառուցման ժամանակ օգտագործվող փականների վաճառք իրականացնելու մեջ:
Քննության տվյալներով, կասկածյալները կարող էին ուղարկել սարքավորումները Իրան 2010 եւ 2011 թվականներին,ինչը համարվում է այդ երկիր կրկնակի նշանակության սարքավորումներ մատակարարելու էմբարգոյի խախտում:
Մաքսային ծառայություններին խաբելու համար, կասկածյալները որպես բեռը ստացող նշվում էին ադրբեջանական եւ թուրքական ընկերություններ: Գործարքի արժեքը ենթադրաբար կազմել է մի քանի միլիոն եվոր, գրում է Lenta.ru-ն:
Ձերբակալվածների ինքնությունը չի բացահայտվում, հայտնի են միայն նրանց անունները` Ռուդոլֆ Մ., Կյանդազ Կ. Գոլյամալի Կ. եւ Համիդ Հ.: Նաեւ նշվում է, որ նրանցից մեկը Գերմանիայի քաղաքացի է, իսկ մնացածն ունեն կրկնակի քաղաքացիություն` գերմանական եւ իրանական: Ձերբակալություններն իրականացվել են Համբուրգում, Օլդենբուրգում եւ Վայմարում:




























