Ժամանակին մեծ ժողովրդականություն վայելող ամերիկյան «Մալիբուի փրկարարները» սերիալի աստղ Դոննա Դ’Էրիկոն որոշել էր բարձրանալ Արարատ լեռան վրա` Նոյան տապանի հետքերը գտնելու համար:
Սակայն նրա մագլցումն առանց տհաճությունների չի եղել: Playboy-ի նախկին գեղեցկուհին ընկել է մեծ բարձրությունից` քերծվածքներ եւ կապտուկներ ստանալով:
Իր բլոգում նա գրել է, թե կարող էր բախվել Քրդական բանվորական կուսակցության անդամների հետ, հաղորդում է Daily Mail-ը:
«Մի առավոտյան ինձ արթնացրեց մեր ուղեկից քրդերից մեկը` նախազգուշացնելով, որ պետք է անհապաղ ցած իջնենք, քանի որ ՔԲԿ-ի հետ ինչ-որ բան է եղել, եւ լեռան վրա թուրք զինվորականներ կան»,- գրել է Դոննան:
Նա նաեւ հայտարարել է, թե մանկությունից երազում էր բարձրանալ Արարատ եւ գտնել Նոյան տապանը:




































