Օգոստոսի 16-ին ՀՀ կառավարությունը կքննարկի «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոակտիվ նյութերի ներմուծման լիցենզիա տրամադրելու հարցը:

«ԷկոԼուրի» փոխանցմամբ, որոշման նախագիծը կառավարությանն է ներկայացրել Միջուկային անվտանգության պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը:

Լիցենզիան տրամադրվելու է մեկ տարի ժամկետով: Որոշման փաստաթղթերում բացակայում է տեղեկատվությունն այն մասին, թե որքան ռադիոակտիվ նյութի համար է տրամադրվելու լիցենզիան: Հայտնի չէ նաեւ, թե որ երկրից է այն ներկրվելու: