Ֆրանսիահայ շանսոյե, կոմպոզիտոր եւ դերասան Շառլ Ազնավուրը ժամանելէ  Թբիլիսի: Վաղը նա առաջին անգամ համերգ կտա Վրաստանում` Ախալցխայի Ռաբատ վերականգնված ամրոցի բացման կապակցությամբ”

Շանսոնյեն Վրաստան է ժամանել 22 երաժիշտներից բաղկացած խմբով եւ, ըստ պայմանագրի, մեկուկես ժամանոց համերգ է տալու:

Շառլ Ազնավուրի հայրը ծագումով Ախալցխայից էր:

Անցած շաբաթ Ախալցխա կատարած այցելության ժամանակ Միխայիլ Սահակաշվիլին Ռաբատ պատմական համալիրն անվանել էր «Վրաստանի մշակութային ժառանգության թագ ու կենտրոն»:

Նշենք, որ ավելի վաղ Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո-Քարթլիի հայկական կազմակերպությունների խորհուրդը Շառլ Ազնավուրին կոչ էր արել հրաժարվել Ախալցխայի ամրոցի բացմանը երգելուց եւ հրապարակայնորեն բարձրացնել ջավախահայերին հուզող հարցերը վրացական իշխանությունների առջեւ: