Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն այսօր` օգոստոսի 14-ին ներկայացրել է Ասպինձայում, Ադիգենիում եւ Ախալքալաքում իշխող «Ազգային շարժում» կուսակցության պատգամավորության թեկնածուներին:

Ախալքալաքում իշխող կուսակցության թեկնածուն Սամվել Պետրոսյանն է, տեղի ոստիկանապետը, որը հայտնի է որպես Վահագն Չախալյանի դեմ քրեական գործ սարքող:

«Գրուզիա-օնլայնի» փոխանցմամբ, Ադիգենիում «Ազգային շարժման թեկնածուն Զուրաբ Չիլինգարաշվիլին է, Ասպինձայում` Տարիել Լոնդարիձեն:

Բոլոր երեքն էլ նոր թեկնածուներ են, իշխող կուսակցությունը նախկին թեկնածուներին չի առաջադրել: