Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ամուսին արքայազն Ֆիլիպը օգոստոսի 15-ին տեղափոխվել է Աբերդինի (Շոտլանդիա) կլինիկաներից մեկը, հաղորդւմ է Agence France-Presse:
Ըստ Բուքինգեմյան պալատի պաշտոնական հաղորդագրության` արքայազնը հիվանդանոցում հայտնվել է « անհրաժեշտուտյունից դրդված»: Ինչի հետ է կապվաց բժիշկների անհանգստուտյունը թագավորական տան ներկայացուցիչները չեն մանրամասնել:
Ամռան սկզբին արքայազնը արդեն տեղափոխվել էր հիվանդանոց. նրա մոտ հայտնաբերել եին միզապարկի ինֆեկցիա , 2011-ին նրան արդեն կատարել էին սրտի ոչ մեծ վիրահատություն, որպեսզի վերացնեն արյունատար անոթի խցանումը, փոխանցում է Lenta.ru-ն:



























