Բելառուսի ոստիկանությունը Գոմելի մարզում ձերբակալել է երեք ապօրինի ներգաղթյալի Աֆղանստանից: Ըստ իրավապահների, ապօրինի ներգաղթյալները հայտնաբերվել են լքված գյուղում, որ գտնվում է Չեռնոբիլի ատոմակայանի մեկուսացված հատվածում: Այդ վայրն օգտագործվել է Բելառուսից Եվրամիության երկրների ապօրինի ներգաղթյալների տարանցման կետ:

Lenta. Ru-ի փոխանցմամբ աֆղանցիները մտադիր էին անցնել Լեհաստան, այնտեղից էլ Գերմանիա: Խուզարկության ժամանակ նրանց մոտից սառը զենք, եվրոպական երկրների քարտեզներ եւ կրոնական գրականություն է հայտնաբերվել: Նաեւ ներարկիչներ եւ ենթադրաբար թմրանյութի ինչ-որ քանակություն:

Քննության տվյալներով, ներգաղթյալների տեղափոխմանը մեղսակից են նաեւ Գոմելի մարզի մի շարք բնակիչներ: