ԱՄՆ ազգայի գվարդիայի առնվազն տասը զինծառայող է տուժել կայծակի հարվածից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Միջադեպը տեղի է ունեցել  օգոստոսի 15-ին ` Նյու Յորքի նահանգում տեղակայված  «Fort Drum» ռազմաբազայում մարզումների ժամանակ:

Ներկայումս  հոսպիտալում են գտնվում տուժածներից չորսը, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում: