Ամերիկյան հայտնի աստղ, հայազգի Քիմ Քարդաշյանն իր եւ իր քույրերի կողմից ստեղծած Kardashian Kollection-ի արտասահմանյան ցուցադրությունը պատրաստվում է սկսել Թուրքիայից:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Star պարբերականը, Քարդաշյան քույրերը նախորդ տարի ստեղծած Kardashian Kollection բրենդը ԱՄՆ-ում երկար պահելուց հետո սկսել են նախապատրաստվել ընդլայնվելու արտասահմանում:
Քարդաշյան քույրերը արտասահմանում իրենց բրենդը ներկայացնելու համար համաձայնության են եկել աշխարհում մանրածախ ոլորտի հայտնի հսկա Arcadia Group-ի հետ: Անգլիական Arcadia Group-ի սեփականատեր Լորդ Ֆիլիպ Գրինի հետ հանդիպում անցկացնելուց հետո Քարդաշյանը համաձայնության է եկել բրենդի արտասահմանյան ծանոթացումները սկսել Թուրքիայից եւ Անգլիայից:



























