Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի բնակիչներին Մադոնան 333 մլն ռուբլու «բարոյական վնաս» է հասցրել:  Ակտիվիստներն այդքան գումար են պատրաստվում գանձել երգչուհուց, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Նրանք ցանկանում են,  որպեսզի օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Մադոնայի համերգի կազմակերպիչները նման գումար վճարեն, քանի որ այդ միջոցառումը վիրավորել է «հավատացյալների զգացմուքները եւ Պետերբուրգի բնակիչների բարոյական հիմքերը»: Քաղաքացիների արհմիության ներկայացուցիչ Դարյա Դեդովայի խոսքով` հայցին կկցվի նաեւ տեսաձայնագրությունը, որտեղ երեւում է, թե ինչպես է երգչուհին տրորում ուղղափառ խաչը եւ հանդիսատեսին խնդրում բարձրացնել վարդագույն ապարանջանով ձեռքերը` ի պաշտպանություն սեռական փոքրամասնությունների:

Երգչուհուն մեղադրում են համասեռամոլության քարոզչության մեջ: Ակտիվիստները նշում են, որ համերգին նաեւ երեխաներ են եղել, ուստի Մադոնայի գործունեությունը անօրինական  է: Եթե  դատարանը բավարարի  ակտիվիստների պահանջը, ապա  գումարի 50% -ը կփոխանցվի  Սանկտ Պետրերբուրգի գանձարան: