Ամերիկյան Տեխաս նահանգում 10 մարդ է մահացել Արեւմտյան Նեղոսի տենդից: Դալաս քաղաքի իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել:
Քաղաքապետ Մայք Ռոուլինգսը դիմել է նահանգայի իշխանություններին` խնդրելով թունաքիմիկատներ տրամադրել` վարակը փոխանցող մոծակների դեմ պայքարելու համար:
Քաղաքում 111 քաղաքացու մոտ տենդ է արձանագրվել, նրանցից 65-ը հոսպիտալացվել է:




























