Օգոստոսի 15-ին, ժամը 21.49-ին գրանցվել է 5.2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում` Ահար քաղաքից 21 կմ դեպի արևմուտք: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ տարածքում` Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս քաղաքներում` 3-4 բալ ուժգնությամբ: