Սիրիայի անդամակցությունը Իսլամական կազմակերպությունների կոնֆերանսի (ԻԿԿ)կազմում պաշտոնապես դադարեցված է: Նման որոշում են կայացրել ԻԿԿ-ի երկրների ղեկավարները` Մեքքայում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ: Այս մասին սկզբունքային համաձայնություն ձեռք էր բերվել դեռեւս մի քանի օր առաջ` չնայած Իրանի հակազդեցությանը:
Թեհրանի ձայները բավականաչափ չէին, որպեսզի ազդեին Դամասկոսի դիվանագիտական մեկուսացմանը: Մուսուլմանական երկրները աջակցել են Թուրքիայի եւ Սաուդիան Արաբիայի ընդդիմությանը, ովքեր օգնում են Բաշար Ասադին տապալելու կողմնակիցներին, հաղորդում է ՌԲԿ-ն` վկայակոչելով Reuters-ին:
ԻԿԿ-ի նիստում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հանդես է եկել իսլամական աշխարհում համապետական դատարան ստեղծելու առաջարկությամբ: Միջնորդային դատարանը, որի մասին խոսում էր քաղաքական գործիչը, մուսուլման երկրների միջեւ եւ նրանց ներսում առաջացած խռովությունները կարգավորելու մեծ իշխանություն կունենա: Եթե իսլամական դատը գոյություն ունենար նաեւ մեր օրերում, այն կարող էր մասնակցել սիրիական խնդրի կարգավորման հարցին:




























