Օգոստոսի 15-ին ԱՄՆ-ում Samsung ընկերությունը բաց է թողել  Galaxy Note 10.1պլանշետը:

16 գիգաբայթ հիշողությամբ սարքի գինը կազմում է 500 դոլար, իսկ 32  գիգաբայթանոց մոդելի համար նախատեսված 550 դոլար արժեք:

Galaxy Note-ը ունի 10,1 դյույմ անկյունագծով էկրան, 4 միջուկային պրոցեսոր եւ 2 գիգաբիթ օպերատիվ հիշողություն: Սարքը կներկայացվի Android օպերացիոն համակարգի վերջին տարբերակով: Jelly Bean կոդային անվանբ Android 4.1-ը ներկայացվել է հունիսի վերջին:

Samsung պլանշետը պատկանում է ճապոնական Wacom գրաֆիկական պլանշետների արտադրությանը: Այն հնարավորություն է տվել էկրանի վրա ստեղծել հատուկ շերտ, որը արձագանքում է  ստիլուսով դիպչելուն անգամ նրա մակերեւույթին մոտեցնելու դեպքում : Արտադրողները  S Pen համարում են նոր սարքի «սիրտը եւ հոգին», հայտնում է «Կորեսպոնդենտը»:

Samsung –ը պլանշետի ստեղծման ժամանակ Adobe ընկերության հետ միասին մշակել է ստիլուսի օգնությամբ կիրառվող  Photoshop-ի գրաֆիկական խմբագրի անվճար տարբերակ:  Google Play-ում սովորական տարբերակը արժե 10 դոլար: